ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Միջազգային գործընկերները կհայտարարեն «Մետաքսի ճանապարհի» սևծովյան միջանցքի պաշտոնական բացումը

Միջազգային գործընկերները կհայտարարեն «Մետաքսի ճանապարհի» սևծովյան միջանցքի պաշտոնական բացումը
06.11.2014 | 16:18

2014 թվականի նոյեմբերի 7-ին ԱՄԱՓ Մարդկային զարգացման ՀԿ-ն և Հունաստանի, Թուրքիայի և Վրաստանի գործընկերները կհայտարարեն «Մետաքսի ճանապարհի» սևծովյան միջանցքի (BSSRC) պաշտոնական բացումը։ Սա չորս միջ-տարածաշրջանային միջոցառումներից առաջինն է։ Մյուսները կազմակերպվելու են Հունաստանում, Թուրքիայում և Վրաստանում։ Միջոցառման ընթացքում տեղի կունենան «Մետաքսի ճանապարհի» սևծովյան միջանցքի այս չորս երկրների տեսարժան վայրերի, ինչպես նաև Հայաստանի շրջանների արվեստի և արհեստի գործերի ցուցադրություն և հյուրասիրություն: Կցուցադրվեն ավանդական հայկական տարազներ: Կհնչի հայկական երաժշտություն «Հայաստանի նոր ձայներ»-ի երիտասարդ երաժիշտների կատարմամբ: Միջոցառումը կավարտվի ԱՄՆ-ի ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստան-Թուրքիա անդրսահմանային «Կամուրջներ» նոր ծրագրի մասին հայտարարությամբ։

2013 թվականին մեկնարկած BSSRC ծրագրի նպատակն է եղել խթանել անդրսահմանային և մշակութային համագործակցությունն ու տնտեսական զարգացումը Սևծովյան ավազանի չորս երկրների 173 համայնքներում։ 3000 կմ երկարություն ունեցող զբոսաշրջային երթուղու վրա գտնվող հայկական մշակութային, պատմական և բնական հուշարձանները նշվում են բազմալեզու տեղեկատվական վահանակներով, ուղեցուցային նշաններով, երթուղու և քայլարշավի ցուցանակներով։ ԱՄԱՓ-ը նաև ավարտում է ծրագրի մաս կազմող վեբպորտալի և 6 սմարթֆոնային հավելվածների ստեղծումը։ BSSRC ծրագիրը իրականացվում է ԱՄԱՓ-ի և ֆինանսավորվում ԵՄ-ի Սևծովյան ավազանի միացյալ գործողությունների ծրագրի կողմից: Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է նաև ԱՄՆ-ի ՄԶԳ-ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսության, Հայաստանի ճանապարհորդությունների բյուրոյի և «Արմինկոյի» կողմից։

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ